Այսօր: Կիրակի, 26 Հունվարի 2020թ.
Սարապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 29
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Սարապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Սարապատ, (094) 824619, sarapat.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2019 թվականի N 29

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ (ՑՈՂԱՄԱՐԳ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ԱՆԱՍՆԱԳՈՄ) ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Է`

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի Ցողամարգ բնակավայրի 2-րդ փողոց 1-ին փակուղի, գոմ 2 հասցեի, /կադաստրային ծածկագիր 0110-0005/ 1600 մ2   մակերեսով անասնագոմի մրցույթի միջոցով վարձակալությամբ տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել մրցույթ:
  2. Մրցույթում անասնագոմի մեկնարկային գինը մեկ մետր քառակուսու համար սահմանել 100 Հայաստանի  Հանրապետության /մեկ հարյուր/ դրամ:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված անասնագոմը վարձակալությամբ օգտագործման  տրամադրել 15 տարի ժամկետով:
  4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մրցույթի միջոցով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մրցույթը:

Կողմ -6

ԱՂԱԲԱԲՅԱՆ ՎԼԱԴԻԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 50201867@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner