Այսօր: Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020թ.
Սարապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 36
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Սարապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Սարապատ, (094) 824619, sarapat.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 36

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈԳՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.091 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա­կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա­կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 103 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի Գոգհովիտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոխոխությունը, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019 թվականի փետրվարի 26-ի N 47-Ա հրամանով <<ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 14.05.2019թ. ՇԱԹ-29/601 թույլտվության, 14.05.2019թ. N Լ-601 լեռնհատկացման ակտի և ընդերքօգտագործման 14.05.2019թ. N Պ-601 պայմանագրի համաձայն Սարապատ համայնքի Գոգհովիտ բնակավայրի տարածքում գտնվող բազալտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման և թափոնների վերամշական համար նախատեսված 08-034-0108-0001-, 08-034-0108-0015, 08-034-0108-0016- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 1.091 հեկտար համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը, որից` 0.72177 հեկտարը արոտ, իսկ 0.36923 հեկտարը այլ  հողատեսքի հողամաս, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում բազալտի արդյունահանում իրականացնելու, ընդերքօգտագործման թափոնների վերամշակում, հանքակոպճի արտադրություն կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավար՝ Արտուշ Մանուկյանին`

1) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշմն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը,

2ողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


Կողմ -5

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Թորոսգյուղ, 1 փող. շենք 7

(094) 824619

sarapat.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50201867@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner