Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Թորոսգյուղ, (094) 824619, sarapat.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 28

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԵՐԻ ԸՆԴՈՒՄՆԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ , ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման  թիվ 3 հավելվածով հաստատված կարգի 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի  2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 01//02219-2019 գրությունը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայքում ֆիզիկական անձանց գույքահարկի և  հողի հարկի ծանուցագրերի և վճարումների ընդունման անդորրագրերի  ստացման, հաշվառման, հատկացման և պահպանման  աշխատանքները կազմակերպելու նպատակով  պատասխանատու  անձ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ՝ (հարկային գործակալ) Խաչատուր Հովհաննիսյանին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.___