Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Թորոսգյուղ, (094) 824619, sarapat.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 62-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԾԱՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԼՈՒԻԶԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման հավելվածի 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով, որ օժանդակ շինությունը կառուցվել է 2001 թվականի մայիսի 15-ից հետո և հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի Արսեն Խաչատրյանի դիմումը՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի 4-րդ փողոց, տուն 6 հասցեում քաղաքացիներ Արսեն Խաչատրյանին, Ծաղիկ Ղազարյանին, Լիլիթ Խաչատրյանին, Լուիզա Խաչատրյանին և Անի Խաչատրյանին սեփականության իրավունքովպատկանող բնակելի կառուցապատման 08-085-017-001-1 ծածկագրով (վկայական 1194569) հողամասի վրա ինքնակամ կառուցված  62,35 քառակուսի մետր բնակելի օժանդակ շինությունը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ շինության օրինականացման  համար վճարի ընդհանուր չափը սահմանել 27320 Հայաստանի Հանրապետության /քսանյոթ հազար երեք հարյուր քսան/ դրամ:
  3. Սույն որոշման ընդունման օրվանից  օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում  չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  4. Պարտավորեցնել  հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումները և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.___