Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Սարապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Օգոստոս 20 - Սեպտեմբեր 20
Ազդարարման պատասխանատու
2018,Հունիս 20 - 2020,Հունիս 20

ՀԱՐՑՈՒՄ
ԳՆԱՀԱՏԵ՛Ք համայնքապետարանի կողմից մատուցված ծառայություններից Ձեր բավարարվածությունը:




ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.19 Սարապատ համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:

Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:

14.08.19 Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման նորարարական լուծումներ
<<Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը: Ծրագիրն իրակավացվում «Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության» հիմնադրամի, «Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի» կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ: Այն նպատակ ունի Շիրակի մարզի չգազիֆիկացված համայնքներում բնակվող ընտանիքներին արևային համակարգերի տեղադրման համար ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել:Քննարկման ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության հիմնադրամի» մասնագետների կողմից ... Մանրամասն
22.07.19 <<Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում>> ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառում
Ծրագիրն իրականացնում է <<Համայնքների ֆինանսիստների միավորումը>>, <<Հայաստանի համայնքների միության>> և <<Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիաացիայի>> հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում: Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում: նախատեսվում է նաև հզորացնել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համաայնքների միջև համագործակցությունը, բարենպաստ միջավայր ձևավորել ավելի քան 50 փոքր և միջին համայնքային նորարարական դրամաշնորհային ծրագրային գաղափարների համար որոնք կխթանեն բացօթյա ... Մանրամասն
19.07.19 Քաղաքացիական մասնակցության և թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական տեխնոլոգիաների միջոցով

Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Քաղաքացիական մասնակցության և թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում Գյումրու «Կոմերցիոն կենտրոնում» տեղի ունեցավ «Համայնքային կառավարման և քաղաքացիական մասնակցության տեղեկատվական համակարգերը խոշորացված համայնքում» թեմայով դասընթաց, որը վարեցին Գրիշա Խաչատրյանը և Կարեն Երզնկանյանը: Դասընթացին մասնակցում էին Սարապատ խոշորացված համայնքի ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև տեղական ՔՀԿ-ների ներկայացուցիչներ: Դասընթացի նպատակն էր համայնքի ակտիվ խմբերի շրջանում նպաստել ՀԿՏՀ-ի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը, գիտելիքների և հմտությունների ձևավորմանը:

10.07.19 Դասընթացների շարք Սարապատ համայնքի բնակավայրերում
2019 թվականի հուլիսի 7-ին համայնքի Ցողամարգ  և Սարապատ բնակավայրերում ավարտվեց «Երիտասարդների ձեռներեցության ուսուցում հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում» ծրագրի աշխատարանների շարքը: Դասընթացներն անցկացվում էին Ցողամարգ և Սարապատ բնակավայրերի երիտասարդական կենտրոններում, որին մասնակցում էին թվով 13 երիտասարդներ՝ Հողմիկ, Թորոսգյուղ, Սարապատ և  Ցողամարգ բնակավայրերից: Հինգ աշխատարանների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու զբոսաշրջիկների տեսակներին, մարքեթինգ և բրենդինգ հասկացություններին, ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ, թե ինչպես ստեղծել գրավիչ զբոսաշրջային ապրանքներ և ծառայություններ, որտեղ և ինչպես գտնել ֆինանսական միջոցներ, իրազեկվեցին ... Մանրամասն
03.07.19 ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

2019 թվականի հուլիսի 3-ին Սարապատի համայնքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» Զարգացման և Բարեգործական Միջազգային Կազմակերպության համագործակցության շնորհիվ համայնքի Մուսայելյան բնակավայրում բացվեց փոքրիկների համար անչափ հաճելի «ԺՊԻՏ» մանկական զարգացման կենտրոնը, որտեղ կհաճախեն մոտ 20 երեխա: Զարգացման կենտրոնի նպատակն է զարգացնել նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, երևակայությունը և խոսքը: Կենտրոնը կօգնի նաև հաղթահարել երեխաների վարքային և հուզական խնդիրները: 

08.06.19 Համապետական շաբաթօրյակ Սարապատ համայնքի բնակավայրերում

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Սարապատ համայնքի բոլոր բնակավայրերում ս/թ հունիսի 8-ին կայացավ համապետական շաբաթօրյակ: Արդյունքում կատարվեց միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների շրջակայքի, հասարակական վայրերի, բնակելի տների, օժանդակ շինությունների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Գյուղական համայնքների զարգացում՝ փոքր դրամաշնորհնե
«Քաղաքացիական հասարակության հզորացում ՀՀ մարզերում
Ամփոփվել է «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված հ
Ոգեշնչում Մինասի գույներով
Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում
Արտակարգ իրավիճակ Սարապատ համայնքում, shantnews.am
 Խոշորացված Սարապատի մեծ ու փոքր խնդիրները, Tsayg.
Խնայող, արդյունավետ ու ժամանակակից լուծում
Սարապատը նոր գյուղտեխնիկա ունի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Թորոսգյուղ, 1 փող. շենք 7

(094) 824619

sarapat.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50201867@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner