Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Սարապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Օգոստոս 20 - Սեպտեմբեր 20
Ազդարարման պատասխանատու
2018,Հունիս 20 - 2020,Հունիս 20

ՀԱՐՑՈՒՄ
ԳՆԱՀԱՏԵ՛Ք համայնքապետարանի կողմից մատուցված ծառայություններից Ձեր բավարարվածությունը:




ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Բարեկենդան Առաջավորաց Պահոց
ԵՐԲ
Հունվար 20
ՎԱՅՐ

Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ: Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:

 


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Գյուղական համայնքների զարգացում՝ փոքր դրամաշնորհնե
«Քաղաքացիական հասարակության հզորացում ՀՀ մարզերում
Ամփոփվել է «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված հ
Ոգեշնչում Մինասի գույներով
Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում
Արտակարգ իրավիճակ Սարապատ համայնքում, shantnews.am
 Խոշորացված Սարապատի մեծ ու փոքր խնդիրները, Tsayg.
Խնայող, արդյունավետ ու ժամանակակից լուծում
Սարապատը նոր գյուղտեխնիկա ունի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Թորոսգյուղ, 1 փող. շենք 7

(094) 824619

sarapat.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50201867@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner