Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019թ.
Սարապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2019,Մարտ 25 - Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Մարտ 21 - Մայիս 15
Ազդարարման պատասխանատու
2018,Հունիս 20 - 2020,Հունիս 20


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.03.19 Համապետական շաբաթօրյակ Սարապատ համայնքի բնակավայրերում

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Սարապատ համայնքի բոլոր բնակավայրերում ս/թ մարտի 23-ին կայացավ համապետական շաբաթօրյակ: Արդյունքում կատարվեց միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների շրջակայքի, հասարակական վայրերի, բնակելի տների, օժանդակ շինությունների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ.

08.03.19 Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ
Սիրելի' կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ գարնանային այս հրաշալի տոնի կապակցությամբ:Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ:Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ ... Մանրամասն
06.03.19 ՀՀ Շիրակի մարզպետի այցը Սարապատ համայնք
Մարտի 6-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի մի շարք պատասխանատու վարչությունների պետերի հետ այցելել էր Սարապատ խոշորացված համայնքի Թորոսգյուղ վարչական կենտրոն, հանդիպել Սարապատի համայնքապետի աշխատակազմի, վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ։«Ինչու ենք սկսել մեր այցելությունները Սարապատից, ասեմ՝ պատճառն այն է, որ Սարապատը չնայած մեծ համայնք չէ, ցուցանիշներով էլ շատ առաջատարներից չէ, սակայն այն համայնքներից է, որն իր բնակավայրերով անսահման պոտենցիալ ունի, որը կարելի է օգտագործել ու մենք պետք է օգտագործենք այդ պոտենցիալը»,- նշել է Շիրակի մարզպետը: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարն ու վարչական ղեկավարները մարզային իշխանություններին դիմել են մի շարք հարցերով, ... Մանրամասն
06.02.19 Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության խթանումը խոշորացված համայնքում

2019 թվականի փետրվարի 6-ին «Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության խթանումը խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Թորոսգյուղ բնակավայրում կայացավ տեղեկատվական հանդիպում համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկայացվեց «Համայնքային մասնակցություն» առցանց համակարգը որպես քաղաքացիական մասնակցության նորարարական մեխամիզմ` Սարապատում փորձնական ներդրման և գործարկման նպատակով: 
Ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից՝ համագործակցությամբ «Սմարթ սիթի. Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի:

29.01.19 ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 2018 թ.ի գործունեության արդյունքների ամփոփում
Հունվարի 29-ին Շիրակի մարզպետարանում կայացել է ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 2018թ-ի գործունեության արդյունքների ամփոփումը: Նիստը վարել են Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն ու Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: 2018 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների մասին ընդհանուր հաշվետվությամբ հանդես է եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ա. Գյոզալյանը:2018 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար պատվոգրերով ... Մանրամասն
28.01.19 Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանի շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին
Սիրելի հայրենակիցներ,Սարապատի համայնքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու և անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության ... Մանրամասն
25.01.19 «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է.
Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։Ծրագրի նպատակն էր աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում։Քանի որ ծրագրի առաջնային բաղադրիչներից է բացօթյա ժամանցը խթանող նոր հեռանկարների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Գյուղական համայնքների զարգացում՝ փոքր դրամաշնորհնե
«Քաղաքացիական հասարակության հզորացում ՀՀ մարզերում
Ամփոփվել է «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված հ
Ոգեշնչում Մինասի գույներով
Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում
Արտակարգ իրավիճակ Սարապատ համայնքում, shantnews.am
 Խոշորացված Սարապատի մեծ ու փոքր խնդիրները, Tsayg.
Խնայող, արդյունավետ ու ժամանակակից լուծում
Սարապատը նոր գյուղտեխնիկա ունի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Թորոսգյուղ, 1 փող. շենք 7

(094) 824619

sarapat.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50201867@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner