
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից մարդասիրական աջակցության խմբաքանակը հասավ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի բնակավայրեր:
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով բնակչության շրջանում առաջացած սոցիալական խնդիրները, Սարապատ համայնքի թվով 50/հիսուն/ ընտանիքների տրամադրվեց մարդասիրական աջակցություն մթերքի տեսքով: Բաշխումն իրականացվեց Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչների և Սարապատ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ համատեղ:
Շնորհակալություն Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին Սարապատի համայնքապետարանի և համայնքի բնակիչների կողմից: